ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ահազանգ սատանայի կամակատարներին

Ահազանգ սատանայի կամակատարներին
18.05.2024 | 12:54

Բոլոր ժամանակներում և բոլոր ժողովուրդների մոտ միշտ էլ եղել են ու, ցավոք, կլինեն մարդկային տեսակներ, որոնք իրենց հանցավոր ու մեղսալից գործունեությունը քողարկում են այլոց անձերով:
Այդպիսիների լավագույն օրինակներից են եղել հիտլերյան Գերմանիայի բոլոր այն մարդախոշոշ (արյունարբու, գիշատիչ-irates.am) հանցագործները, որոնք հենց Նյուրնբերգյան ատյանի առջև փորձում էին իրենց գիշատչական հանցանքները արդարացնել՝ ասելով, թե իրենք ընդամենը հրամաններին ենթակա, կատարող փոքր մարդիկ են եղել, մեղավորները հրաման տվողներն էին:
Այսպիսով ամեն ինչ բարդվում էր միայն մի խումբ ղեկավարների վրա՝ Հիտլերի առաջնորդությամբ:
Նմանակերպ էլ հայոց ցեղասպանություն կատարած բոլոր թուրք շարքային հրոսակները իրենց արած ոճրագործությունները բարդում էին համիդների, էնվերների, քեմալների, և այլոց վրա:
ՏԻՐՈՋ առջև ոչ ոք չի ծածկվի ուրիշների անուններով ու անձերով և նույնիսկ հենց երկրի վրա էլ, ի վերջո, նրանց հասնելու է պատասխան տալու ժամանակը, ոչ ոք չի խուսափի պատժից՝ վաղ թե ուշ:
Երբ զինվորականներն ու մաքսավորները Հովհաննես Մկրտչին հարցրին, թե իրենք ինչպես վարվեն, նա պատասխանել է.
«Մաքսավորներն էլ եկան մկրտվելու և հարցրին նրան. «Վարդապե՛տ, մե՛նք ինչ անենք»: Նա ասաց նրանց. «Ձեզ հրամայվածներից ավելին մի՛ պահանջեք»: Զինվորները նույնպես հարցնում էին նրան. «Իսկ մե՞նք ինչ անենք»: Նա ասաց նրանց.«Ոչ ոքի մի՛ նեղեք, ոչ ոքի մի՛ զրպարտեք, ձեր ռոճիկը թող ձեզ բավարար լինի» (Ղուկաս 3:10-12):
Իրենց տերերի աչքը մտնելու, քծնելու, շողոքորթելու, մարդահաճությամբ կարիերա անելու մղումով ու մոլուցքով տարված ամեն գործողություն իրենք փորձում են բացատրել իրենց պարտաճանաչությամբ, աշխատանքի հանդեպ պատասխանատվության զգացումով և ջանասիրությամբ:
Եվ երբ ղեկավարը կարգադրում է մեկն անել, իրենք սեփական նախաձեռնությամբ կրկնապատիկն ու եռապատիկն են անում, հաճախ էլ գերազանցելով օրենքով իրենց վերապահված պարտականությունները:
Չէ՞ որ յուրաքանչյուր մարդու մեջ ի ծնե դրված խիղճը միշտ ազդանշան է տալիս այս կամ այն արարքը գործելուց առաջ, խնդիրն այն է, թե ինչպես է ամեն մեկը վերաբերում այդ ազդանշաններին ու հուշումներին՝ հաշվի՞ է առնում, թե՞ արհամարհելով խեղդում ու կատարում է այն, ինչը որ իր շահն ու սառը հաշվարկներն են թելադրում:
Հասարակությունը նրանց հանդեպ պետք է ձևավորի հստակ դիրքորոշում, որպեսզի որևէ մեկի մեջ ծվարած նսեմ նկրտումներն ու ցանկություններն ի վիճակի չլինեն գլուխ բարձրացնելու, իշխելու և նրանց վերածելու չարիքների ու պատուհասների:
«Բայց արդ, ձեզ գրեցի, որ չխառնակվեք, եթե եղբայր կոչված մեկը պոռնիկ լինի, կամ կռապաշտ, կամ ագահ, կամ բամբասող, կամ հարբեցող, կամ հափշտակող, այդպիսի մեկի հետ հաց էլ չուտեք (Ա Կորնթացիներին 5:11):
Նրանք՝ տարբեր երկրատու-կամակատարները, գույնզգույն բերետներ կրողները, լատինաամերիկյան
տոնտոն-մակուտների (հայիթյան կախարդների զինված խմբավորումներ, որոնք տեղական բռնակալի բանակը համալրում էին զոմբիների ջոկատներով-irates.am) նմանությամբ, որևէ բովանդակություն չպարունակող, բութ ու սառը հայացքներով, հիշողությունից զուրկ մանկուրտները, ապրում են մեր մեջ, ունեն կոնկրետ հասցեներ, մեր ազգականներն են, հարևանները, ընկերները, մերձավորները: Նրանք պետք է զգան, որ շրջապատը չի խրախուսում, մերժում է իրենց վարքի այդպիսի դրսևորումները, որ իրենց արածների պատասխանատվությունը կրելու են նաև հենց իրենց ընտանիքների անդամներն ու բոլորը, ովքեր կեղծ մարդասիրությամբ հանդուրժում են այդ ամենը: Այդպիսի ամբարիշտները պետք է զգան, որ հողն իրենց ոտքերի տակ այրվում է, որ իրենք արժանանում են հասարակության արհամարհանքին ու մերժմանը, որ իրենց բարևի էլ չեն արժանացնում, որպեսզի նրանք կատարեն անհրաժեշտ հետևություններ և վերանայեն սեփական պահվածքն ու ընթացքը:
Մեր ՏԷՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍՆ ԻՆՔՆ է պատվիրել.
Բայց սա ունես լավ, որ ատում ես նիկոլայականների գործերը, որոնք ԵՍ էլ եմ ատում (Հայտնություն 2:6):
Արդ քո մոտ կան նիկոլայականների վարդապետության հետևողներ: Ապաշխարի՛ր, եթե ոչ, շուտով կգամ քեզ մոտ ու կմարտնչեմ նրանց հետ ԻՄ Բերանի սրով (Հայտնություն 2:15-16):
Այսօր ականատես ենք, թե ինչպես համազգեստավոր ու անհամազգեստ կամակատարներն առանց խորանալու իրենց ներկայիս ղեկավարների գործունեության պարկեշտության և օրինականության մեջ, պատրաստ են իրենց ծնողների, ընկերների, հարազատների, կանանց ու երեխաների հանդեպ էլ թույ տալ ամեն ոտնձգություն: Չեն ուզում մտածել, անջատել են իրենց որպես մարդ նեկայացնող բանականությունը, հաշվի չեն նստում իրենց ներսից հնչող խղճի արձակած ազդանշանների հետ: Նրանց պետք է սթափեցնել ու հիշեցնել, որ իրենց ներկա տերերից առաջ էլ եղել են ավելի խելոքները, հարուստները, զոռբաները, հռչակավորները, հմուտները, հոխորտացողները, առավել դուխովներն ու հպարտները և բոլորն էլ զրկվել են գահերից, զբաղեցրած պաշտոններից, իշխանությունից, կյանքից: Ոչ ոք իր ունեցած ժամանակավոր իշխանությունն իր հետ այն աշխարհ չի տարել, վերջապես բոլորն էլ անխուսափելիորեն կանգնելու են մարդկանց, պատմության, ժամանակի և, ի վերջո, ՏԻՐՈՋ դատաստանի առջև:
Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի ՔՐԻՍՏՈՍ, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ (Ա Կորնթացիներին 15:19):
Ձեր վրա մի վերցրեք ձեզ ապօրինի, անիրավ, անխիղճ ու անհոգի կարգադրություններ ու հրամաններ տվող նեոբոլշևիկյան սկզբունքներով առաջնորդվող ազգադավ-ամբարիշտ պաշտոնյաների գործերի համար հետագա պատասխանատվությունը, վաղ թե՛ ուշ նրանք էլ չեն լինի և հույսեր մի՛ փայփայեք, թե այդպիսի հավանականությունը ձեզ կշրջանցի: Հույսեր մի՛ փայփայեք, թե դուք առավել ճիշտ հաշվարկողներն եք, առավել ճարպիկներն եք և կկարողանաք սատանային ծառայություններ մատուցելով հանդերձ, ճողոպրել ԱՍՏԾՈՒ Աչքից և ՆՐԱՆԻՑ հեռու կամ աննկատ մնալ: Ուշքի եկե՛ք քանի դեռ ժամանակ և հնարավորություն կա, քանի դեռ ձեր առջև չեն փակվել ողորմության դռները և չմնաք դրսի խավարում:
Ով որ գիտե, թե ինչ է բարին և չի անում, նրա համար դա մեղք է (Հակոբոս 4:17):

«Միաբանություն վասն ապաշխարության»
Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ